Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 150 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ անցած շաբաթվաընթացքում արցախաադրբեջանական հակամարտ զորքերի սահմանին արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի ավելի քան 150 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ700  կրակոց: 

ԼՂՀ ՊԲ տեղեկատվության և քարոզչության բաժնից հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները զերծ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց  և  շարունակել են վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում