Մելիքյանի հաղթանակը` Եվրոպայի պատանեկան առաջնությունում
24/06/2013 20:31
Կարդացեք նաև
Չեռնոգորիայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաջող հանդես եկան հայ մարզիկները:
Գերազանց հանդես եկավ մեր հավաքականը ներկայացնող Արմեն Մելիքյանը (58կգ), ով հաղթելով բոլոր մենամարտները կանգնեց պատվո հարթակի առաջին աստիճանին: Եզրափակիչ դուրս եկան և ընդամենը մեկ մենամարտ պարտվելով երկրորդ տեղ գրավեցին Սլավիկ Գալստյանը (42կգ) և Էդգար Թամազյանը (46կգ):
Հրաչ Կալաչյանը 69կգ քաշային կարգում երրորդն էր: Հինգերորդ տեղ գրավեցին Մովսես Ավետիսյանը (50կգ ) և Գրիգոր Մելիքյանը (54կգ): Հայաստանից պատանեկան առաջնությանը մասնակցում էին 9 մարզիկներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում