Բուֆֆոն. Կասիլյասն աշխարհի լավագույն դարպասապահն է
25/06/2013 10:13
Կարդացեք նաև
Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հայտարարել է, որ ուրախ է Իկեր Կասիլյասին կրկին տեսնել խաղադաշտում: Այս մասին հաղորդում է իսպանական մամուլը: Կոնֆեդերացիաների գավաթի կիսաեզրափակիչ Իսպանիա-Իտալիա խաղին ընդառաջ` Բուֆֆոնն ասել է.
-Կասիլյասին տեսնում եմ լավ մարզավիճակում և ուրախանում են նրա համար: Կասիլյասն աշխարհի լավագույն դարպասապահն է, և ես ուրախ եմ նրան կրկին խաղադաշտում տեսնելու համար:
Լսել եմ` նրա համար դժվար է եղել, սակայն կարևորն այն է, որ Իկերը հաղթահարել է ձեռքի վնասվածքից առաջացած դժվարությունները և պատրաստ է խաղալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում