Վիլյան հանդիպելու է «Տոտենհեմի» սպորտային տնօրենի հետ
27/06/2013 13:57
Կարդացեք նաև
«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյայի ապագան շարունակում է անորոշ մնալ: Ֆուտբոլիստն ավելի վաղ նշել էր, որ կենտրոնացած է կատալոնական ակումբում իր առաջադրանքների վրա, սակայն շատերը կարծում են, որ գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան նոր մրցաշրջանում Իսպանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի հետ մեծ հույսեր չի կապում:
Ըստ անգլիական ԶԼՄ-ների տեղեկությունների’ իսպանացին հաջորդ շաբաթ հանդիպելու է «Տոտենհեմի» սպորտային տնօրեն Ֆրանկո Բալդինիի հետ: Վերջինս Վիլյային փորձելու է համոզել’ համալրել «շպորների» կազմը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում