Արցախում քննարկվել են գյուղատնտեսության զարգացման պետական աջակցության հետ կապված հարցեր
14/03/2012 18:02
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են շրջաններում տիրող սոցիալ–տնտեսական իրավիճակի, իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների եւ գյուղատնտեսության զարգացման պետական աջակցության հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել ներկաներին` քննարկված հարցերին պատշաճ եւ օպերատիվ լուծում տալու նպատակով հետեւողական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում