Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով 4 շաբաթ չի խաղա
17/07/2013 15:56
Նմանատիպ
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով երեկ «Լուցերնի» դեմ ստոգողական խաղում (4։1) վնասվածք էր ստացել, չի կարողանա խաղալ 4 շաբաթ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական Twitter-ը:
Այսօր կայացած բուժզննումից հետո պարզվել է, որ հայ ֆուտբոլիստը սինդեսմոզի վնասում ունի’ սրունքի շրջանում։
Այսպիսով, Մխիթարյանը բաց է թողնելու «Բավարիայի» դեմ հուլիսի 27-ին կայանալիք Գերմանիայի Սուպերգավաթի հանդիպումը, Բունդեսլիգայի առաջնության առնվազն «Աուգսբուրգի» հետ մեկնարկային մրցավեճը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում