Մեսսին խոսել է հարկային սկանդալի մասին

Մեսսին խոսել է հարկային սկանդալի մասին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է հարկային սկանդալի մասին, որի մեջ ներգրավված են ինքն ու իր հայրը:

Հիշեցնենք’ նրանք մեղադրվում են 2006-2009 թվականներին իսպանական հարկային ծառայություններից 4 մլն. եվրո թաքցնելու մեջ: Անձամբ ֆուտբոլիստն ավելի վաղ հերքել էր, թե իրենք հանցագործություն են կատարել:

-Ես շատ հանգիստ եմ: Ես երբեք չեմ խառնվում այդ խնդիրներին: Նույնը վերաբերում է նաև հորս:

Մենք ունենք մենեջերներ ու փաստաբաններ, որոնք զբաղվում են այդ հարցով: Մենք նրանց հավատում ու վստահում ենք: Նրանք կլուծեն բոլոր խնդիրները,- ասել է արգենտինացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում