Գյոտցեն բաց կթողնի մրցաշրջանի մեկնարկային հատվածը

Գյոտցեն բաց կթողնի մրցաշրջանի մեկնարկային հատվածը

«Բավարիայի» նորեկ Մարիո Գյոտցեն շարունակում է ապաքինվել վնասվածքից, որը ստացել էր դեռևս Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում’ Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպման ժամանակ: Դրանից հետո մարզման ժամանակ Գյոտցեն խորացրել էր վնասվածքն, ինչի հետևանքով ապաքինվում է մինչ օրս:

Վնասվածքը այնքան լուրջ է, որ բժիշկները միայն այս շաբաթ են թույլատրել Մարիոյին լիարժեք մարզումներ անցկացնել թիմի հետ:

-Մարիոն վերականգնողական փուլում է գտնվում: Բժիշկ Հանս Վիլհելմ Մյուլեր Վոլֆարտը և մեր ֆիզիոթերապևտները հոգ են տանում նրա մասին, – «Բավարիայի» մարզական տնօրեն Մատիաս Զամերի խոսքերն է մեջբերել «Sky Sports»-ը:

Ամենայն հավանականությամբ, Գյոտցեն չի կարող խաղադաշտ դուրս գալ Գերմանիայի Սուպերգավաթի համար խաղում (հուլիսի 27-ին), որտեղ մյունխենցիները հանդիպելու են Դորտմունդի «Բորուսսիային» և Բունդեսլիգայի առաջին տուրի՝ Մենխենգլադբախի «Բորուսսիայի» դեմ՝ օգոստոսի 9-ին կայանալիք հանդիպումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում