Ադրբեջանում շարունակում են ձերբակալել գուբացիներին
Նմանատիպ
Ադրբեջանի Գուբա քաղաքում շարունակվում են մարտի 1-ին տեղի ունեցած ակցիայի մասնակիցների ձերբակալությունները:
Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ Ադրբեջանի իրավապահ մարմինները մարտի 14-ին ձերբակալել են ևս 3 տեղացիների: Ձերբակալվածների թվում են քաղաքացիական հասարակության զարգացման ընկերակցության տնօրեն Ջամիլ Մամեդլին, տեղի հեռուստաընկերության աշխատակիցներ՝ Զաուր Գյուլիևը և Վյուգար Գոնագովը:
Տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվածների թիվը հասնում է 8 մարդու:
Հիշեցնենք, որ հիմնականում լեզգիններով բնակեցված Գուբա քաղաքում մարտի 1-ին հարյուրավոր մարդիկ դուրս էին եկել բողոքի ակցիայի՝ պահանջելով գործադիր իշխանության ղեկավարի հրաժարականը: Վարչակազմի ղեկավար Ռաուֆ Հաբիբովն ավելի վաղ հայտարարել էր, թե գուբացիները «վաճառել են իրենց և իրենց շրջանը»: Բողոքի ցույցի ժամանակ ակտիվիստները կոտրել էին կառավարական շենքի պատուհանները, ինչպես նաև այրել էին Ռ.Հաբիբովի բնակարանը: Քաղաք էր մտել ներքին զորքերի պահակախումբը: Արդյունքում՝ իրավիճակը մեղմելու նպատակով վարչակազմի ղեկավարը հեռացվեղ աշխատանքից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում