Անցյալ Օլիմպիական խաղերը 9.9 միլիարդ շահույթ են տվել
19/07/2013 21:10
Նմանատիպ
Այսօր անկախ փորձագետները ներկայացրին իրենց զեկույցը, որը տրվեց Լոնդոնի քաղաքապետին` գնահատելու նպատակով: Խոսքը գնում է 2012-ի լոնդոնյան Օլիմպիական խաղերի զեկույցի մասին:
Մեկ տարի առաջ անցկացված խաղերը գրեթե 9.9 միլիարդ ֆունտ սթերլինգ եկամուտ բերեցին Մեծ Բրիտանիայի տնտեսությանը: Հաշվետվությունում նաև նշվում է, որ Օլիմպիական խաղերից ստացվելիք եկամուտներն աճելու են ու կարող են 2020-ին հասնել 28-40 միլիարդի:
Նշենք, որ խաղերը կազմակերպելու համար 8.9 միլիարդ ֆունտ սթերլինգ էր ծախսվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում