«Լիվերպուլը» Սուարեսի վաճառքից մտադիր է 50 մլն ֆունտից պակաս չստանալ

«Լիվերպուլը» Սուարեսի վաճառքից մտադիր է 50 մլն ֆունտից պակաս չստանալ

«Արսենալն» աստիճանաբար կորցնում է «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին ձեռք բերելու հույսերը: Պատճառն ուրուգվայցու համար պահանջվող գումարն է:

Daily Mail-ը հաղորդում է, որ «զինագործները», մարզիչ Արսեն Վենգերի գլխավորությամբ, Սուարեսի համար պատրաստ են առաջարկել  40 մլն ֆունտ: Անձամբ ֆուտբոլիստը ևս դեմ չէ տեղափոխվել լոնդոնյան ակումբ, սակայն ակումբում նման գումար ստանալու հետ համամիտ չեն…

Ավելի վաղ «Լիվերպուլը» մերժել է «Արսենալի» 35 մլն-անոց առաջարկը, իսկ այժմ նպատակադրվել է նրա վաճառքից 50 մլն ֆունտից պակաս չստանալ: Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռեալը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում