Հալկն արդեն միացել է «Զենիթին»

Հալկն արդեն միացել է «Զենիթին»

«Զենիթի» հարձակվող Հալկը Պետերբուրգի թիմի հետ մեկնել է Կազան, որտեղ կիրակի տեղի կունենա Ռուսաստանի առաջնության «Ռուբինի» հետ խաղը: Ռոման Շիրկովնը, ով դեռ ապաքինվում է, մնացել է Պետերբուրգում:

Հիշեցնենք, որ բրազիլացի Հալկը չի կարողացել մասնակցել «Կրասնոդարի» հետ խաղին, քանի որ ակումբի ղեկավարները երկարաձգել էին նրա արձակուրդը: Նրա մասնակցությունն առաջիկա խաղին ևս հարցականի տակ  էր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում