Համշիկը հետևում է ոչ թե Կավանիի, այլ Տոտտիի օրինակին
21/07/2013 16:48
Նմանատիպ
«Նապոլիի» առաջատարներից Մարեկ Համշիկը չի ցանկանում հետևել Լավեսսիի և Կավանիի օրինակներին և պատրաստվում է կարիերան շարունակել իրեն հարազատ թիմում:
-«Նապոլիի» համար ես ցանկանում եմ լինել այն, ինչ մյուս թիմերի համար դարձան Տոտտին և Դել Պիերոն: Առաջիկա մրցաշրջանն ինձ համար «Նապոլիի» կազմում յոթերորդն է, բայց ես առաջվա պես ցանկանում եմ հաղթանակներ տոնել,-ասել է Համշիկը:
Նշենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը «Նապոլիի» կազմում անցկացրել է 259 հանդիպում, դարձել 68 գոլի և 58 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում