Դեկու. Սա իմ վերջին առաջնությունն է Բրազիլիայում
22/07/2013 12:15
Նմանատիպ
Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դեկուն, ով հիմա հանդես է գալիս բրազիլական «Ֆլումինեսեում», խոսել է իր ապագայի մասին: 35-ամյա ֆուտբոլիստը խոստովանել է, որ Բրազիլիայի այս առաջնությունը վերջինն է լինելու իր համար: Նա սակայն չի թաքցնում Լիբերտադորեսի գավաթում խաղալու ցանկությունը.
-Ֆուտբոլիստի կարիերան կարճ է: Գալիս է ժամանակ, երբ դու արդեն չես կարողանում նախկինի պես մարզվել: Ես մրցունակ եմ ու միշտ ուզում եմ հաղթել: Իմ պայմանագիրն այս տարվա վերջում է ավարտվում, ու ես լավ մրցաշրջանի հույս ունեմ: Սա իմ վերջին առաջնությունն է Բրազիլիայում, բայց հնարավոր է, որ ես խաղամ Լիբերտադորեսի գավաթում, որը երբեք չեմ հաղթել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում