Նեյմար. Բեքհեմը մետրոսեքսուալ է, ես` ոչ

Նեյմար. Բեքհեմը մետրոսեքսուալ է, ես` ոչ

«Այո, ես գնում եմ ոճային հագուստ, լավ օծանելիք, մազերիս համար քսուքներ, սափրում եմ ոտքերս, սակայն ինձ մետրոսեքսուալ (մետրոսեքսուալ են անվանում այն տղամարդկանց, ովքեր չափից շատ ժամանակ են հատկացնում իրենց արտաքին տեսքին, մարմնի խնամքին և այս տեսանկյունից չեն զիջում կանանց-Allsport.am) չեմ համարում: Մետրոսեքսուալ է Բեքհեմը. նա ոճ ունի»,-ասել է «Բարսելոնայի» նորեկ Նեյմարը ֆրանսիական Surface-ին  տված հարցազրույցում:

21-ամյա ֆուտբոլիստը խոսել է նաև այն մասին, որ Բրազիլիայում իրեն շատերը կուռքի պես են վերաբերում:

-Ինձ վրա ճնշում չկա, քանի որ երիտասարդ եմ և միշտ երազել եմ հասարակության կուռքը լինել: Պատրաստ եմ ցանկացած առաջադրանք կատարել. ես միշտ պատրաստ եմ պայքարի,-ասել է Նեյմարը:

Առաջիկայում կներկայացնենք Surface-ի համար Նեյմարի ֆոտոսսեսիան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում