Զիդան…«Ռեալ»…նոստալգիա

Զիդան…«Ռեալ»…նոստալգիա

«Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը խատմել է թիմում հանդես եկած տարիներից ու ամենավառ հիշողություններից` Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակից.

-Ես մտածում էի, որ պետք է խփեմ: Նայեցի դարպասին: Ժամանակ ունեի: Գիտեի, որ առաջին մոտեցմամբ խփելու եմ: Երբ գնդակը հայտնվեց ցանցի մեջ, անսահման երջանկություն զգացի: Ես գոռում էի… Դրա համար էի եկել այդ ակումբ: Ինձ միայն ՉԼ-ի գավաթն էր պակասում: Եզրափակչում 2 անգամ «Յուվենտուսի» կազմում պարտվել էի: Մեկ անգամ հենց «Ռեալին»:

Դրանից հետո եկա ասյտեղ: Երբ ակումբը քեզ 72 մլն եվրոյով գնում է, դա նշանակում է, որ ծրագիր ունի քեզ հետ կապված, մեծ հույսեր ունի ու սպասելիք քեզանից: Հիանալի գոլ էր: Մարդիկ ասում էին. «Նա կլորիկ գումար արժեցավ, բայց հաղթեց ՉԼ-ն»: Չեմպիոնների լիգայի գավաթը գլխավերևումս պահած` «Ռեալում» կարիերայիս լավագույն պահն էր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում