«Բավարիայի» նախագահը Վիլանովային առողջություն է մաղթում
24/07/2013 13:17
Նմանատիպ
«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային արագ վերականգնում է ցանկացել, հաղորդում է գերմանական մամուլը: Պաշտոնյան նշել է, որ այս պահին ամեն ինչ մղվում է հետին պլան ու առաջնային է դառնում մասնագետի առողջությունը:
-Այստեղ ֆուտբոլի մասին խոսելու բան չկա, այլ միայն Վիլանովա-մարդու: Մենք նրա հետ ենք, աջակցում ենք ու մաղթում հաջողություն: Ցանկանում ենք, որ նա հաղթահարի այս հիվանդությունը,- ասել է Ռումենիգեն:
Հիշեցնենք’ Տիտո Վիլանովան լքեց կատալոնացիների մարզչական ղեկը առողջական խնդիրների պատճառով: Նրան այդ պաշտոնում փոխարինել է «Նյուելս Օլդ Բոյզի» նախկին մարզիչ Խերարդո Մարտինոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում