Փոքրիկ Չարլին` Ռոնալդուի վտանգավոր հարվածի մասին
24/07/2013 21:33
Նմանատիպ
Արդեն տեղեկացրել ենք, որ «Ռեալը», որպես նվեր, Չարլի Սիլվերվուդին ուղարկել է թիմի ֆուտբոլիստների ստորագրությամբ մարզահագուստ և գնդակ:
Հիշեցնենք, որ «Արքայական» ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, «Բորնմուտի հետ ընկերական խաղում տուգանային հարված իրացնելիս, կոտրել էր փոքրիկ երկրպագուի ձեռքը: 11-ամյա փոքրիկը խոսել է այդ դրվագի մասին.
-Ձեռք կոտրելու համար սա, հավանաբար, ամենաֆանտաստիկ տարբերակն էր: Գնդակն ուղղակի ինձ վրա թռավ: Եթե ես ձեռքս չբարձրացնեի, չպաշտպանեի դեմքս, հիմա հաստատ ոչ թե կոտրած ձեռքով, այլ առանց ատամների կքայլեի,-ասել է Չարլին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում