Նեմո Օզիլը, Տարզան Ռամոսը, Կատու Բենզեման…«Ռեալի» ֆուտբոլիստների մականունները

Նեմո Օզիլը, Տարզան Ռամոսը, Կատու Բենզեման…«Ռեալի» ֆուտբոլիստների մականունները

Ավելի վաղ ներկայացրել ենք մի շարք հանրահայտ ֆուտբոլիստների մականուններ, այս անգամ անդրադառնում ենք «Ռեալի» որոշ ֆուտբոլիստների «երկրորդ անուններին»:

Իկեր Կասիլյաս- Նրան անվանում են Գալակտիկո, Դինյա, Capi, սակայն առավել հաճախ San Iker-այսինքն’ Սուրբ Իկեր:

Բենզեմա-Մեսյո, Առյուծ (León), Կատու (Իսպաներեն’ Gato), իսկ թիմակիցները պարզապես Բենզ-ով են դիմում ֆրանսիացուն:

Մեսութ Օզիլ-Խոշոր աչքերի համար նրան անվանում են Նեմո: Թիմակիցները Օզիլի հետ հաճախ են կատակում’ ասելով, թե նա խաղադաշտը լավ է տեսնում և գրագետ գործում, միայն խոշոր աչքերի շնորհիվ: Օզիլին երբեմն անվանում են նաև գերմանական Զիդան, Մոցարտ:

Կրիշտիանու Ռոնալդուին հանդերձարանում անվանում են մեքենա (Máquina), կարծես նա ինժեներական աշխատանքի արդյունք է: Սերխիո Ռամոսը մի առիթով ասել է, որ Ռոնալդուին կարճ դիմում են նաև Ռոննի, Ռոն, Կրիս:

Անխել դի Մարիա-Նրան դիմում են Անխելիտո-ով, իսկ առավել հայտնի է մակարոն մականունը’ նիհարության պատճառով: Իսպանիայում Անխել դի Մարիայի նման նիհար մարդկանց ասում են նաև Fideo:

Ռաֆայել Վարան-Երիտասարդ ֆրանսիացուն անվանում են ընձուղտ:

Խաբի Ալոնսո-Փորձառու իսպանացին ստացել է Մաեստրո մականունը:

Ալվարո Արբելոա-Իսպանացի ֆուտբոլասերները նրան անվանում են Twitter-ի արքա, սակայն Ալվարոն վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ վերոնշյալ սոցիալական հարթակում: Արբելոային ասում են նաև Սպարտակցի:

Սերխիո Ռամոս-Կուկի, Գայլ Ռեմբո, Տարզան, Կոմանչի (հնդկական ցեղ)’ ահա այսպիսի բազմազան մականուններ ունի Ռամոսը:

 

Եթե գիտեք այլ մադրիդցիների մականուններ, կարող եք գրել մեկնաբանություններ 🙂

Հետևեք մեզ նաև Telegram-ում