«Շիրակը» թողնում է պայքարը Չեմպիոնների լիգայում` չհաղթելով 10 հոգանոց «Պարտիզանին»

«Շիրակը» թողնում է պայքարը Չեմպիոնների լիգայում` չհաղթելով 10 հոգանոց «Պարտիզանին»

Հայաստանի չեմպիոն «Շիրակը» Չեմպիոնների լիգայում պայքարը թողնում է որակավորման երկրորդ փուլից:

Գյումրեցիները, սեփական հարկի տակ 1:1 խաղալով, Բելգրադում չկարողացան գրավել «Պարտիզանի» դարպասը: «Պարտիզան»-«Շիրակ» խաղում գոլեր չգրանցվեցին, և մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ Բելգրադի թիմը: Նշենք, որ «Շիրակը», 55-րդ րոպեից սկսած, խաղում էր 10 հոգանոց թիմի դեմ, սակայն թվային առավելությունը ևս օգուտ չտվեց: Վերջնամասում մրցավարը պարտավոր էր Ֆոֆանա Բեկոյի նկատմամբ խախտման համար 11-մետրանոց նշանակել մրցակցի դարպասին, սակայն այդ դրվագում նա խախտում չտեսավ: 

Հիշեցնենք նաև, որ «Շիրակի» համար չարաբաստիկ գոլը «Պարտիզանը» խփել էր առաջին խաղի վերջին րոպեներին:

«Պարտիզան»-«Շիրակ»-0:0 (1:1)

Լուսանկարը’ Panarmenian.net-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում