«Բորուսսիան» կանգնեցրել է տոմսերի վաճառքը

«Բորուսսիան» կանգնեցրել է տոմսերի վաճառքը

Դորտմունդի «Բորուսսիան» որոշել է կանգնեցնել բաժանորդավճարների վաճառքն այն բանից հետո, երբ վաճառվել է շուրջ 55 000 մրցաշրջանային տոմս: Ինչպես հաղորդել է ակումբի ներկայացուցիչ Սաշա Ֆլիգգեն, այս պահին շատ ցանկացողներ կան` գնելու տոմսեր: Նրանց թիվը կազմում է 90 000: 55 000 գնված տոմսերը վկայում են, որ «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտի 2/3 մասը զբաղեցված կլինի: Ակումբը չի կարող վաճառել բոլոր տոմսերը` հաշվի առնելով, որ խաղերը դիտելու են գալիս նաև զբոսաշրջիկներ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում