ԱՄՆ Կոնգրեսականներն անհանգստացած են, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական սպառազինությունը
Նմանատիպ
ԱՄՆ կոնգրեսի անդամները հաղորդագրություն են հրապարակել, որտեղ հիշատակում են 1988-1990 թթ. Ադրբեջանի ազգայնականների ջարդերին զոհ գնացած հայերին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչությունը, Կոնգրեսի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում Ֆրանկ Վուլֆը, Յուդի Չուն, Ադամ Շիֆը, Հովարդ Բերմանը, Բրեդ Շերմանը, Ռոբերտ Դոլդը և Ջիմ Կոստան, դատապարտել են ադրբեջանական վայրագություները և վերահաստատել, որ մարդկության դեմ գործած ոճիրները չպետք է շարունակեն չճանաչված մնալ:
Կոնգրեսի անդամներն իրենց անհանգստությունն են արտահայտել, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական սպառազինությունը և պատերազմով սպառնում, ինչը քայքայում է տարածաշրջանային կայունությունը և վտանգում միջազգային ջանքերը’ ուղղված Ադրբեջանա-հայկական հակամարտությունում լուծում գտնելուն:
Իր նամակում ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը շնորհակալությունն է հայտնել Կոնգրեսականներին` իրենց նման քննադատությամբ Արցախի անվտանգությանն աջակցելու համար: Ավետիսյանը շեշտել է, որ ԱՄՆ կոնգրեսականների հիշատակությունը Ադրբեջանական վայրագություններին զոհ գնացած հայերի մասին, որոնք սպանվում էին միայն նրա համար, որ հայ էին, ուժեղ ազդակ է` ուղղված ոճրագործներին, որ ռասիզմը և ցեղասպանությունները վաղեմության ժամկետ չունեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում