Հայ զինծառայողը մահացու վիրավորվել է թշնամու արձակած կրակոցից

Մարտի 19-ին, Տավուշի մարզի սահմանային դիրքերում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, որի հետևանքով սպանվել է ՀՀ Զինված ուժերի զինծառայող, տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունից:
Ժամը 14.20-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Արտակ Մնացականի Շահբազյանը:
Տեղեկատվության համաձայն՝ կատարվում է հետաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում