Շվեցարական Ալիոզ խումբը հանդես կգա համերգներով Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Շվեցարիայի դեսպանատունը ԿԱԶԱ շվեցարական մարդասիրական հիմնադրամի հետ համատեղ ներկայացնում են Ալիոզ խմբի համերգը:
Վերոնշյալ խումբը համերգներով հանդես կգա մարտի 23-ին և 24-ին՝ համապատասխանաբար՝ Երևանի «MEZZO classic house club»-ում (հասցեն՝ Իսահակյան 28, 1/3, ժամը՝ 20:00, գինը՝ 2000 ՀՀԴ), և Գյումրու Կենտրոնական այգում, ժամը 14:00-ին:
Ալիոզը կազմավորվել է 2007 թ.-ին և ստեղծագործում է ակուստիկ փոփ ոճում: Խումբը մի շարք մրցանակների դափնեկիր է և համերգներով հանդես է եկել Շվեցարիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Չինաստանում և Նեպալում:
Վերջերս Ալիոզը թողարկել է իր նոր ալբոմը՝ «Le vent a tourné» («Քամին շրջվեց»):
Հետևեք մեզ նաև Telegram-ում