Քեմբրիջի համալսարանի ուսանողները հյուրընկալվել են ՀՀ ԱԳՆ-ում
Նմանատիպ
Մարտի 26-ին արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Քեմբրիջի համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների:
Ինչպես հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից, փոխնախարար Մնացակնյանը ներկայացրեց Հարավային Կովկասին վերաբերող մի շարք տարածաշրջանային հարցեր, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները: Փոխնախարարը, հանգամանալից խոսեց նաև հարևան պետությունների հետ հարաբերությունների մասին և անդրադարձ կատարեց ցեղասպանության ճանաչման գործընթացին և Արցախյան հիմնահարցի պատմությանն ու վերջին զարգացումներին:
Այնուհետև փոխնախարար Մնացականյանը և ԱԳ նախարարի խորհրդական, մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում