Հայտնի է Ալբայի նախնական բուժզննման պատասխանը
15/09/2013 01:17

Նմանատիպ
Իսպանիայի առաջնության չորրորդ տուրի «Բարսելոնա»-«Սևիլյա» (3:2) հանդիպումը տխուր մեկնարկ ունեցավ պաշտպան Խորդի Ալբայի համար: 14-րդ րոպեին Ալբան վնասվածքի պատճառով խաղադաշտում տեղը զիջեց Ադրիանոյին:
As-ը հաղորդում է, որ Ալբայի նախնական բուժզննումից հետո պարզ է դարձել’ ֆուտբոլիստի մոտ աջ ոտքի մկանային վանսվածք է, որի պատճառով նա ստիպված կլինի բաց թողնել 15-20 օր:
Առաջիկա օրերին (ամենայն հավանականությամբ սեպտեմբերի 15-ին) իսպանացի պաշտպանը հավելյալ բուժզննում կանցնի, և պաշտոնական տեղեկատվություն կհրապարակվի ապաքինման ժամկետի վերաբերյալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում