Բենիտես. Թիմային հաջողության համար միասնականություն է պետք

Բենիտես. Թիմային հաջողության համար միասնականություն է պետք

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Ատալանտայի» դեմ 2:0 հաշվով տոնած հաղթանակից հետո գովաբանել է իր ֆուտբոլիստներին:

-Ես շատ գոհ եմ արդյունքից, քանի որ մենք հաղթեցինք’ անկախ կազմում կատարած փոփոխություններից: Թիմային հաջողության գլխավոր պայմանը միասնականությունն է. բոլորը պետք է միավորված լինեն ակումբի շուրջ: Երկրպագուներն էլ միշտ պետք է մեր կողքին լինեն, մենք պետք է զգանք նրանց աջակցությունը:

Մրցաշարային աղյուսակի վերևում պետք է հանգստություն պահպանենք, քանի որ դեռ վաղ է վերջնական կարծիք արտահայտելու համար,-ասել է Բնեիտեսը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում