Մոյես. Չեմպիոնների լիգայում ես նորեկ չեմ
15/09/2013 11:24

Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը խոսել է Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարում’ Չեմպիոնների լիգայում իր ունեցած փորձից, հաղորդում է Daily Mail-ը:
-80-ականների սկզբում ես խաղացել եմ «Սելթիկի» կազմում, և մենք մրցել ենք «Յուվենտուսի» դեմ: Այդ ժամանակ իտալացիները հիանալի պաշտպանություն ունեին: Թուրինում շատ բարդ էր խաղալ, հիանալի լսում էինք մրցակցի երկրպագուներին: Այնպես որ, սխալ է ինձ Չեմպիոնների լիգայում նորեկ անվանել,-կատակով ասել է Մոյեսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում