Բեյլ. Ռոնալդուից շատ բան կարող եմ սովորել
17/09/2013 10:10

Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» նորեկ Գարեթ Բեյլը շարունակում է գովաբանել թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին: Ուելսեցի կիսապաշտպանը «BeIn Sport»-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ ինքը շատ բան կարող է սովորել Ռոնալդուից:
-Անչափ ուրախ եմ լավագույնի հետ մարզվելու և խաղալու կապակցությամբ: Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի, սակայն ըստ իս աշխարհի լավագույն ֆուտբոլիստը հենց Ռոնալդուն է: Մարզումների, խաղերի ժամանակ ես շատ բան կարող եմ սովորել նրանից,-ասել է Բեյլը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում