Տելյո. Իսպանիայի առաջնության համար Ռոնալդուի պայմանագիրը կարևոր է
17/09/2013 10:51

Նմանատիպ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Կրիստիան Տելյոն ևս անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի’ Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիրը երկարաձգելուն:
-Իսպանիայի առաջնության համար սա շատ կարևոր իրադարձություն է, քանի որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստները շարունակում են այստեղ խաղալ: «Բարսելոնայի» բախտը ևս բերել է, որ իր կազմում խաղում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը,-ասել է Տելյոն:
Հիշեցնենք, որ Ռոնալդուի և «Ռեալի» միջև գործող նոր համաձայնագրով’ պորտուգալացին մադրիդյան ակումբում խաղալու է մինչև 2018 թվականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում