Հուլիսի 19-ը Արցախում հայտարարվել է նախագահական ընտրությունների օր
30/03/2012 15:32
Նմանատիպ
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրապարակել է Արցախի խորհրդարանի հայտարարությունը՝ ԼՂՀ նախագահի ընտրության օրը նշանակելու մասին, հայտնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից:
Հայտարարության մեջ ասված է. «Առաջնորդվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 63-րդ և Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 87-րդ հոդվածներով` ԼՂՀ Ազգային ժողովը 2012 թվականի հուլիսի 19-ը հայտարարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հերթական ընտրության օր»: