«Նապոլիի» նախագահը վախենում է «Բորուսսիայից»
18/09/2013 20:14

Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Նապոլի»-«Բորուսսիա» խաղից առաջ իտալական ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը հայտարարել է, որ շատ տպավորված է դորտմունդյան թիմով:
-Այս թիմն ինձ վախեցնում է: Նրանք կարծես մի քանի գլխանի վիշապ լինեն: «Բորուսսիան» անհավանական թիմ է, որ շատ գեղեցիկ ֆուտբոլ է ցուցադրում:
Ես միշտ հետևում եմ նրանց աշխատանքին՝ թիմի, ակումբի, մարզչի և նրանց տրանսֆերային քաղաքականությանը: «Բորուսսիան», ի տաբերբություն շատ այլ թիմերի, զուր գումար չի վատնում,-ասել է դե Լաուրենտիսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում