«Ման. Սիթին» կորուստներ ունի մանչեսթերյան դերբիից առաջ
20/09/2013 18:23

Նմանատիպ
Մանուել Պելլեգրինին մանչեսթերյան դերբիում չի կարող հույսեր կապել պաշտպանի ու կիսապաշտպանի հետ:
Ակնկալվում էր, որ «Սիթիի» իսպանացի ֆուտբոլիստ Դավիդ Սիլվան մինչ «Յունայթեդի» հետ հանդիպումը կապաքինվի վնասվածքից, սակայն նա դեռ պատրաստ չէ խաղադաշտ վերադառնալուն:
Դա վերաբերում է նաև պաշտպան Մայկա Ռիչարդսին:
-Դավիդն ու Մայկան մարզվում են, սակայն դեռ վաղ է նրանց հայտավորել հանդիպման համար, թեև հասկանում եմ, թե որքան կարևոր խաղ է մեզ սպասվում,- ընդգծել է Պելլեգրինին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում