ԱԺ ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբում տարաձայնություններ են առաջացել
Նմանատիպ
Այսօր ԱԺ ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի հերթական հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել առաջարկ-պայմանով. այն է՝ 4 քաղաքական ուժերի աշխատանքները շարունակել հանուն ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների, եթե ստորագրվի շտաբի գործնական քայլերի վերջնական որոշման փաստաթուղթը, կա՛մ իրենք քննարկման կդնեն շտաբից հեռանալու հարցը:
Խնդիրը նրանում է, որ փաստաթուղթը պետք է ստորագրեն 4 ուժերի առաջնորդող դեմքերը:
ՀՅԴ–ն և ՀԱԿ-ը հայտնել են, որ իրենք պատրաստ են պայմանը կատարել, իսկ ՀՅԴ-ն այն արդեն իսկ կատարել է: ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրբյանը նշել է, որ «եթե անհրաժեշտ է Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, ես կարող եմ գնալ, բերել»:
Միակ խնդիրը «Բարգավաճ Հայաստանի»-ի ստորագրության հարցն է, որը չի քննարկվել կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: ԲՀԿ ներկայացուցիչը հայտնել է, իրենց կուսակցությունը կարող է դուրս գալ և շտաբին կողքից աջակցել, սակայն ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը դեմ են արտահատվել այդ առաջարկին:
Կողմերը պայմանավորվել են հաջորդ քայլերը քննարկել ապրիլի 18-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում