Իսրայելի Գյուղատնտեսության նախարարը կայցելի Հայաստան
Նմանատիպ
Երկօրյա այցով ապրիլի 15-17-ը Հայաստանի Հանրապետություն կժամանի Իսրայելի Պետության Կնեսետի անդամ, Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար տիկին Օրիթ Նոկեդի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից այցի նպատակը գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարների որոշակիացումն է, փոխշահավետ ծրագրերի և դրանց իրականացման կոնկրետ ուղղությունների քննարկումը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Պատվիրակությունը կայցելի Երևանի կոնյակի գործարան, ծաղկեպսակ կդնի Եղեռնի հուշարձանին, կծանոթանա Մատենադարանի գանձերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում