Ադրբեջանական ֆիլմերի «փառատոնը» Վանաձորում չի կայանա
Նմանատիպ
Նշենք նաև, որ այս կապակցությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Վանաձորցիները ադրբեջանական բոլոր ֆիլմերին ծանոթ են Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի ջարդերով, դեռ ավելին` ծանոթ են նաև նրանց «մշակութասիրությանը», Նախիջևանի հռչակավոր վանքերի ու եկեղեցիների քանդմանն ու 10.000 և ավելի խաչքարերի ոչնչացման վանդալիզմին. ականատես եղանք…
Այդ ո՞ր Ադրբեջանի մասին է խոսքը, որ մեր ժողովուրդը չգիտի և ուզում եք ծանոթացնել:
Ադրբեջանի նախագահը մեզ դեռ երեկ ֆաշիստ էր անվանում, իսկ այսօր ադրբեջանական ֆիլմերի փառատոն են ուզում անցկացնել: Ո՞րն է տրամաբանությունը…
Թող այդ ֆիլմերը դիտեն այն ազգերը, ովքեր չեն ճանաչում ադրբեջանցիներին:
Ի վերջո, անշուշտ, պետք է հարևանների հետ բարի դրացիական հարաբերություններ ունենանք, բայց մի մոռացեք, որ ամեն օր սահմանամերձ շրջաններից մահվան լուրեր ենք ստանում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում