Հայոց ցեղասպանության մասին նոր տեղեկատվական կայք է ստեղծվել

«Armenica Company» ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ նոր տեղեկատվական կայք է բացվել՝ «Genocide1915.org», որը նվիրված է 1915թ.-ի Օսման յան Թուրքիայի իրականացրած ցեղասպանությանը, որին զոհ են գնացել հայեր, ասորիներ և Անատոլիայի և Պոնտոսի հույներ:

Աղբյուրի համաձայն՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող մի շարք կայքեր կան, մինչդեռ այս նորը նպատակ ունի հանրությանը ներկայացնել ցեղասպանության իրողությունը՝ պատասխանելով առավել հաճախ հնչող հարցերին Առաջին համաշխարհային պատերազմի, նախադրյալների, մերժման քաղաքականության, ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին՝ միաժամանակ հավաքելով նկարներ, տեսանյութեր դեպքի վայրից:

«Genocide1915.org»-ը շվեդական «Folkmordet1915.org» կայքի անգլերեն տարբերակն է, որը ստեղծվել է շվեդական Ռիխսթագի կողմից 2010 թ.-ի մարտի 11-ին Հայոց ցեղասպանության ճանաչման շրջանակներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում