Մամուլն այսօր. Համագործակցու՞մ է արդյոք ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հետ և որտեղի՞ց է ծագել «Շմայս»-ի մականունը

Ընտրություններ.

«Հայացք»-ը գրում է, որ երեկ ուշ երեկոյան խմբագրություն էր զանգահարել սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանը և խնդրել թերթում տպագրել հետեյալ հայտարարությունը. «Ես ուղիղ եթերով բանավեճի եմ հրավիրում ՀԱԿ անդամ, պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Թեման՝ Ազգային ժողովի ընտրություններ: Օրը, ժամը և հեռուստաալիքը թող որոշի Փաշինյանը» ,- ասել է Խաչիկ Ասրյանը:

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` օրերս «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Թերթին հայտնի է դարձել, որ այդ հանդիպումը կազմակերպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը: Հանդիպման ժամանակ, նույն աղբյուրների փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը հորդորել է Րաֆֆի Հովհաննիսյանին դուրս գալ չորս կուսակցությունների միասնական շտաբից, քանի որ այն ընկալվում է որպես Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնություն: Փոխարենը խոստացել է ապահովել «Ժառանգության» ներկայությունն Աժ-ում: Աժ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, սակայն, հերքել է այդ լուրերը. «Լա´վ էլի… ինչ սուտ ասես` կհորինեն»:

«Հրապարակ» թերթն իր առաջնորդողում գրում է. «Այս հարցման արդյունքերին կարելի էր ուշադրություն չդարձնել և համարելով հերթական կեղծ սոցհարցում, ընդհանրապես չանդրադառնալ, եթե մեզ տեղեկություն չհասներ, որ սա լինելու է ապագա խորհրդարանի մոդելը: Եվ այսպես, լավատեղյակ աղբյուրները տեղեկացնում են, որ ապագա Աժ-ն, ըստ իշխանական ծրագրի, ունենալու է հետևյալ տեսքը. ՀՀԿ` 24 տոկոս, ԲՀԿ` 22 տոկոս, ՕԵԿ` 16, ՀՅԴ` 14, ՀԱԿ` 11, և «Ժառանգություն»` 5 տոկոս: Կհաջողվի՞ արդյոք այս ծրագիրն իրականություն դարձնել, կերևա ուղիղ 20 օր անց»:

«168 ժամ»-ը գրում է, որ նախընտրական քարոզարշավի անցած մոտ 10 օրերին նկատելի է մի օրինաչափություն, իշխանական կուսակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի նախընտրական հանդիպումներին հավաքվում է «մարդկանց հոծ բազմություն», իսկ ընդդիմության, առաջին հերթին` ՀԱԿ-ի հանդիպումների մասնակիցների թիվը էականորեն նվազել է: Ոչ թե «իշխանական հանրահավաքների», այլ հենց ՀԱԿ-ի նախկին միջոցառումների համեմատ: Ընդ որում, որքան արհեստական է իշխանական ուժերի հանդիպումների «բազմամարդությունը», նույնքան բնական է ՀԱԿ-ի հանդիպումների սակավամարդությունը: Այս հարցում ընդդիմության կողմից ներկայացվող փաստարկները, մեղմ ասած, համոզիչ չեն: Փաստարկներից մեկն այն է, որ մարդկանց վախեցնում, ահաբեկում են, թույլ չեն տալիս մասնակցել ՀԱԿ-ի հանդիպումներին` սպառնալով ազատել աշխատանքից, զրկել նպաստից, և այլն: Այս փաստարկը թույլ է, քանի որ 2008թ. իշխանական մեքենան շատ ավելի վատ մեթոդներով էր աշխատում, շատ ավելի առարկայորեն էր ահաբեկում, քան հիմա: Սակայն այն ժամանակ դա մարդկանց վրա չէր ազդում, Լևոն Տեր-Պետրոսյանի ցանկացած խոսք լսելու համար հրապարակում հավաքվում էր նվազագույնը մի քանի տասնյակ հազար մարդ: Սրան ՀԱԿ-ը հակադարձում է մեկ այլ փաստարկով, հասարակությունն ավելի շատ մոբիլիզացվում է նախագահական ընտրությունների ժամանակ: Հենց այստեղ էլ ՀԱԿ-ն ու նրա առաջնորդները հակասում են իրենց, քանի որ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ հայտարարում են, թե Աժ ընտրություններն ընդամենը գործիք են իշխանափոխության ճանապարհին, ավելին` ՀԱԿ-ը խորհրդարանում մեծամասնություն ունենալու դեպքում օր առաջ բարձրացնելու է նախագահ Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցը: Իրականում, ՀԱԿ-ի հանրահավաքների սակավամարդությունը վկայում է այն մասին, որ հասարակությունը հիսաթափվել է նաև ՀԱԿ-ից ու նրան այլևս չի դիտարկում որպես իրական իշխանափոխության հնարավորություն կամ գործիք: Իհարկե, կարելի է նաև չխոսել այս ամենի մասին, չարձանագրել այս փոփոխությունները և խոսել միայն իշխանությունների ապօրինությունների մասին: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ իշխանություններից ոչ մեկն ավելին չի սպասել ու չի սպասում, իշխանությունը վարվում է այնպես, ինչպես բոլոր ընտրություններում վարվում են բոլոր իշխանությունները: Բոլոր հնարավոր միջոցներով` վարչական լծակներով, փողով փորձում է վերարտադրվել: Մինչդեռ ՀԱԿ-ը ՀԱԿ է դարձել 2008-ից հետո հասարակության մեջ ձևավորված իրական այլընտրանքի ընկալմամբ, իշխանափոխություն իրականացնելու անզիջում պայքարով: Արդեն մոտ երկու տարի ՀԱԿ-ը հետևողականորեն «մաշում» է այդ կարգավիճակը և այսօր ընտրություններին մասնակցում է գրեթե որպես սովորական քաղաքական ուժ: Թե ինչու և ինչպես ՀԱԿ-ը հայտնվեց այս իրավիճակում, այլ թեմա է: Այսօր հասարակությունն իր վերաբերմունքով ընդամենն արձանագրում է 2007թ. սեպտեմբերին սկիզբ առած համաժողովրդական պայքարի ու ՀԱԿ-ի վախճանը:

«Հայոց աշխարհը» գրում է. «Երեկ էլ ահա «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները հայտարարեցին, թե իբր «ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև պայմանավորվածություն կա` ԱԺ անցնելով ստեղծել նոր կոալիցիա»: Հավանաբար հատուկ Տեր-Պետրոսյանին ու ՀԱԿ-ին երջանկացնելու համար:

 

Սակայն նույն պահին ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հերքեց այդ սուտը` նշելով. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որևէ քաղաքական ուժի հետ որևէ ստվերային համաձայնություն չունի: Միակ պայմանավորվածությունը, որ կա բոլոր այն ֆորմատներում, որտեղ կա ԲՀԿ-ն, մեկն է` անել հնարավորը ընտրությունների ազատ, արդար ընթացքն ապահովելու համար»:…

 

Այս ամենը Տեր-Պետրոսյանը կանխատեսում էր, այդ պատճառով էլ որոշեց անցած տարվա աշնանը իր համագործակցության առաջարկով գայթակղել ԲՀԿ-ին: Դրանով մտադիր էր լուծել երկու խնդիր: Առաջին` իշխանական կոալիցիայից մաս պոկելու միջոցով թուլացնել իշխանությունը: Եվ երկրորդ` համագործակցությունը գլուխ բերելու դեպքում նախընտրական շրջանում փորձել առավելագույնս օգտվել ԲՀԿ-ի ֆինանսական-նյութական հնարավորություններից, բնականաբար ի շահ կոնգրեսի օգտագործելով նաև ԲՀԿ-ի քաղաքական, մարդկային ու բարոյական ներուժը: Կարճ ասած, սեփական ընտրապայքարը տանուլ չտալու, և չխայտառակվելու համար (ինչի ականատեսն ենք հիմա) Տեր-Պետրոսյանը մտադիր էր օգտագործել ԲՀԿ-ին որպես «գործիք»: Դե, ԲՀԿ-ն էլ ի սկզբանե հասկացավ ՀԱԿ առաջնորդի մտադրությունը և նրա ձեռքին «գործիք» դառնալու հեռանկարը միայն ընդունեց ընդամենը որպես ի գիտություն»:

Ի դեպ, օրերս «Ռեգնում» գործակալությունը հրապարակել էր Վիկտոր Յակուբյանի վերլուծությունը, ուր հեղինակը նույնպես նկատում է, որ ՀԱԿ-ին չի հաջողվում նորմալ քարոզարշավ իրականացնել, եւ այն նույնիսկ կարելի է տապալված համարել: Պատճառները շատ են. ֆինանսական, գաղափարական սնանկությունից մինչեւ ընտրազանգվածի կորուստ: Եվ իրոք, մարզերում, կարելի է ասել, հաշված թվով մարդիկ են ցանկություն ունենում հանդիպել ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ:

Այս ամենը Տեր-Պետրոսյանը կանխատեսում էր, այդ պատճառով էլ որոշեց անցած տարվա աշնանը իր համագործակցության առաջարկով գայթակղել ԲՀԿ-ին:

Դրանով մտադիր էր լուծել երկու խնդիր: Առաջին` իշխանական կոալիցիայից մաս պոկելու միջոցով թուլացնել իշխանությունը: Եվ երկրորդ` համագործակցությունը գլուխ բերելու դեպքում նախընտրական շրջանում փորձել առավելագույնս օգտվել ԲՀԿ-ի ֆինանսական-նյութական հնարավորություններից, բնականաբար ի շահ կոնգրեսի օգտագործելով նաեւ ԲՀԿ-ի քաղաքական, մարդկային ու բարոյական ներուժը: 

Կարճ ասած, սեփական ընտրապայքարը տանուլ չտալու, եւ չխայտառակվելու համար (ինչի ականատեսն ենք հիմա) Տեր-Պետրոսյանը մտադիր էր օգտագործել ԲՀԿ-ին որպես «գործիք»: Դե, ԲՀԿ-ն էլ ի սկզբանե հասկացավ ՀԱԿ առաջնորդի մտադրությունը եւ նրա ձեռքին «գործիք» դառնալու հեռանկարը միայն ընդունեց ընդամենը որպես ի գիտություն»:

Ով ինչպես է կազմակերպում քարոզարշավը.

«Հայացք»-ի աղբյուրների փոխանցմամբ` ապրիլի 13-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի ամֆիթատրոնում ՀՅԴ-ի անցկացրած քարոզարշավի ընթացքում ՀՅԴ անդամներից մեկը հարբած վիճակում մոտեցել է բարձրախոսին և հայհոյել: Ոստիկանները փորձել են հեռացնել նրան, սակայն վերջինս կրկին վերադարձել ու շարունակել է հայհոյել, որին հաջորդել է ծեծկռտուքը:

Այնուհետև դաշնակցականների հանրահավաքն ընդհատվել է Վայոց ձորի Շատին համայնքից ստացված ողբերգական լուրի պատճառով, հանրահավաքին և համերգին մասնակցելու նպատակով Շատինից Եղեգնաձոր ուղևորվող ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացել է 22-23 տարեկան մի երիտասարդ: 

«Հրապարակ» թերթի հաղորդմամբ՝ երեկ խմբագրություն էր զանգահարել Աբովյան քաղաքից մի քաղաքացի և ասում էր, որ այս օրերին Աբովյանում Գագիկ Ծառուկյանի պաստառներով «Ոսկե ձկնիկ» ավտոբուսներ են շրջում և իրականացնում աբովյանցիների ցանկությունները: Թերթին զանգահարած Արմեն Խաչատրյանի խոսքով, Ծառուկյանի «քարոզիչները» քաղաքացիների կոմունալ վարձերն են վճարում, նաև հեռախոս և ալյուր են բաժանում: «Ավտոբուսները շրջում են, Ծառուկյանի քարոզիչները ցուցակագրում են` ով ինչի կարիք ունի, մարդիկ ասում են իրենց կարիքները, նրանք ցուցակագրում են և տեղում կամ հաջորդ օրը կանչում են և փողը տալիս: Մի խոսքով, մարդկանց բոլոր ցանկությունները կատարում են»,- ասաց Արմեն Խաչատրյանը: Ի դեպ, ԲՀԿ-ն ալյուր է բաժանում նաև Վայոց ձորի մարզում` յուրաքանչյուր ընտրողի 25 կիլոգրամ: Օրերս Վայք քաղաքում ԲՀԿ-ի պոտենցիալ ընտրողներին ցուցակագրել են: Քաղաքացիներն անձնագրերը տարել են, ցուցակագրվել են, նրանց կտրոններ են տվել, որը մի քանի օր անց` ապրիլի 19-ին, պետք է ներկայացնեն և ստանան իրենց հասանելիք 25 կիլոգրամ ալյուրը: Թերթը նշում է, որ ալյուրի հերթագրման համար ԲՀԿ գրասենյակի մոտ հսկայական, կիլոմետրանոց հերթ էր գոյացել: Մարդիկ, իրենց և իրենց ընտանիքի մյուս անդամների անձնագրերը ձեռքներին, միմյանց հերթ չէին տալիս` րոպե առաջ «ալյուրի ցուցակում» հայտնվելու համար: Բայց ԲՀԿ-ից հետ չի մնում նաև ՀՀԿ-ն: Ընտրակաշառքի հարցում մրցավազք է սկսվել, և կուսակցություններն իրար հետ մրցում են, թե ով ավելի շատ ֆանտազիա կներդնի ու ավելի անսպասելի կաշառք կբաժանի: Թերթին պատմել են, որ հանգստյան օրերին Նորք-Մարաշի բնակիչներին տնկիներ են բաժանել ՀՀԿ-ի օգտին: Ծառատունկի օրերն են, և դրանք շատ պետք կգան նորքեցիներին:

Թերթը նաև գրում է, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ փոխնախագահ, Գյումրիում մեծամասնականով առաջադրված Սամվել Բալասանյանն ալյուր և անտենաներ բաժանելուց անցել է «ծանր տեխնիկայի»: Որոշ ժամանակ է` գյուղերում հակակարկտային կայաններ է բաժանում: Թե որն է լինելու Բալասանյանի ռազմավարական հաջորդ քայլը, հայտնի չէ: Իսկ ՕԵԿ-ը Կենտրոնում, Խանջյան փողոցում արդեն տևական ժամանակ անվճար դասընթացներ է կազմակերպում բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են ՕԵԿ-ական դառնալ:

Զարմանազան.

«Երկիրը» զրուցել է ԱԺ պատգամավոր և ՀՀԿ համամասնական ցուցակի 34-րդ հորիզոնականը զբաղեցնող Առաքել Մովսիսյանի հետ, ով հայտնի է «Շմայս» մականունով: 

Թե ինչու են Ա. Մովսիսյանին «Շմայս» կոչում, բացատրել է հենց ինքը` պատգամավորը. «Եկեք իմ տարածաշրջան, կարող ա Մովսիսյան Առաքել չճանաչեն, բայց Շմայս բոլորը գիտեն: Ես սպորտի վարպետ էի, երբ բանակից եկանք, պատերազմը սկսվեց: 20-21 տարեկան տղաներ էինք: Ջոկատները հավաքեցինք, Ռուսաստանից «Շմայսեր» ավտոմատ եմ բերել ու դրանից հետո իմ անունը մնաց Շմայս: Շմայսը մականուն չի, էսօր ամբողջ աշխարհը գիտի, թե Շմայսն ով ա և ինչի համար ա Շմայս կնքվել: Դա մականուն չի, պատմություն ա»:

«168 ժամի» հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն անդրադառնալով բնապահպանների ակցիային Մաշտոցի պուրակում և ապամոնտաժող բրիգադի գործողություններին, երբ նրանք ոստիկանների ձեռքից փախչելով` բարձրացան կրպակների կտուրներին ու հանեցին մեկ պտուտակ, ասել է. «Ինձ զարմացնում է, որ ուղիղ կապով ամբողջ աշխարհը տեսավ, որ 50-60 մտավորականներ, կռիվ-կռիվ խաղի նման, Տիգրան Խզմալյանի ռեաբիլիտացիան արեցին իր կնոջ դեպքից հետո (նրա կինը մտել, ապա դուրս է եկել ՀՀԿ ցուցակից` ասելով, որ իր կամքով չի մտել-խմբ.), և փորձեցին ներկայացնել` իբր Բաստիլն են գրավել: Ընդամենը մանկական խաղ էր, շոու էր, Տ. Խզմալյանի հերթական սցենարն էր` քանդող բրիգադը և նրա հետևանքները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում