Ս. Զոլյանն ազատվեց պաշտոնից
Նմանատիպ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու և 2008 թվականի մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, որի համար հիմք են ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 6-ի թիվ 160-Ա և 2012 թվականի ապրիլի 17-ի թիվ 173-Ա հրամանները:
Այս ամենին նախորդել էր ԿԳ նախարարի «խիստ նկատողությունը» ռեկտորին այն բանի համար, որ վերջինս առանց իր վերադասի թույլտվության աշխատանքի չէր ներկայացել։
Հիշեցնենք, որ Զոլյան-Աշոտյան հակամարտությունն ակտիվ քննարկումների թեմա էր նաեւ սոցիալական ցանցերում: Որոշ մարդիկ կանխատեսում էին հենց Զոլյանի պաշտոնանկությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում