Վաղը ֆրանսիացիները երկրի նախագահ են ընտրում. Այսօր լռության օր է

Վաղը՝ ապրիլի 22-ին Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, այսօր լռության օր է, ուժի մեջ է մտել ընտրությունների նախորդ օրը քարոզչությունն արգելող օրենքը:

Նախագահ դառնալու համար պայքարում են 10 թեկնածուներ, այդ թվում՝ գործող նախագահ Նիկոլա Սարկոզին: Նրա գլխավոր մրցակիցն է Ֆրանսուա Օլանդը: 2 առաջատար թեկնածուներն էլ խոստացել են բալանսի բերել երկրի բյուջեն:

Կանխատեսումների համաձայն՝ նախագահական ընտրությունները մեկ փուլով չեն ավարտվի: Վարկանիշային ցուցանիշների համաձայն, նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի կարողանա հաղթահարել 50 տոկոսի շեմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում