Ռեմզի. Պետք է հավատաս ինքդ քեզ
07/12/2013 21:36
Նմանատիպ
«Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմզին նշել է, որ երբեք էլ չի կասկածել, որ կարող է բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել:
«Ինձ համար շատ դժվար էր, բայց պետք է պարզապես շարունակես հավատալ ինքդ քեզ և քո կարողություններին, և, որ ի վերջո դու բոլորին ցույց կտաս, թե ինչի ես ընդունակ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Sky Sports»-ը:
Նա նաև ավելացրել է, որ իր համար հեշտ չի եղել: «Ես պետք է հաղթահարեի հոգեբանական ճնշումները», – ասել է Ռեմզին:
Նշենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռեմզին 13 գոլի հեղինակ է դարձել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում