Մունդիալի խաղերն ընդունող Կույաբայի մարզադաշտը 90% պատրաստ է
13/12/2013 11:37
Նմանատիպ
Կույաբայի քաղաքապետ Մաուրիսիո Գիմարայնշը պատմել է Մունդիալ 2014-ի 4 խաղերն ընդունող «Արենա Պանտանալի» կառուցման ընթացքի մասին:
Միակ մտահոգությունն այն է, որ գուցե չկարողանան ժամանակին ավարտին հասցնել տրամվայի 13 կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունը:
Մարզադաշտը պատրաստ է գրեթե 90%: Փորձարկող խաղերն այնտեղ կանցկացվեն փետրվարի կեսերին: Մունդիալի ժամանակ առաջին պաշտոնական խաղը մարզադաշտը կընդունի հունիսի 13-ին. կմրցեն Չիլին և Ավստրալիան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում