«Մոնակոյի» և «Ռեալի» նախագահները համաձայնության են եկել դի Մարիայի տրանսֆերի վերաբերյալ

«Մոնակոյի» և «Ռեալի» նախագահները համաձայնության են եկել դի Մարիայի տրանսֆերի վերաբերյալ

Ֆրանսիական «Մոնակոն» և Մադրիդի «Ռեալը» բանակցություններ են վարում «արքայական» ակումբի կիսապաշտպան Անխել դի Մարիայի հնարավոր տեղափոխության շուրջ։

Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ «Մոնակոյի» նախագահ Դմիտրի Ռիբոլովլևն հանդիպել է Ֆլորենտինո Պերեսին։

Համաձայն Football365.fr-ի տեղեկատվության՝ ակումբները համաձայնության են եկել գործարքի մանրամասների և արժեքի շուրջ՝ այն գնահատելով 25 մլն եվրո:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում