ՊՆ. Հայկական կողմի ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում թշնամին լռել է
25/04/2012 16:38
Նմանատիպ
Ս.թ. ապրիլի 25-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիս–արևելյան հատվածում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք:
ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել են Տավուշի մարզի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, կրակոցներ են արձակվել գյուղի ուղղությամբ: Վնասվել է գյուղի մանկապարտեզը և մանկապարտեզի մոտ կայանած «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան: Անվտանգության նկատառումներից ելնելով` մանկապարտեզի սաները և անձնակազմը տարհանվել են:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը լռել է:
Հայկական կողմից տուժածներ և վիրավորներ չկան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում