Ադրբեջանը շարունակում է դեպի Սյունիք տանող երկաթգծի շինարարությունը
Նմանատիպ
Ադրբեջանական աղբյուրները շարունակում են տեղեկություններ տարածել այն մասին, որ Արցախի օկուպացված տարածքներում՝ Իրանի սահմանագծում, մեծ թափով ընթանում են դեպի Սյունիք, այնուհետև Նախիջևան տանող երկաթգծի կառուցման աշխատանքները։
Բաքվի քարոզչամեքենան խոսում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուտափույթ գործարկման մասին։ Դեկտեմբերի 13-ին Թուրքմենստանում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահների հերթական հանդիպումը։ Օրակարգում՝ Արևելքից Արևմուտք ձգվող «Թյուրքական միջանցքի» հնարավորությունների մեծացումն է։ Ակնհայտ է, Արցախի օկուպացված տարածքներում կառուցվող երկաթգիծը դառնալու է պանթուրանիստական կոմունիկացիոն հնարավորությունների կարևոր բաղկացուցիչը։
Հիշեցնենք, նոյեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը Կառավարության նիստում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հանդիպման ընթացքում Երևանը որոշակի «ազդակներ է ստացել և հնարավոր է, որ նորից սկսի Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում