Գործունեության 30 տարի. ավելի քան 2 միլիարդ եվրո է ներդրել 200-ից ավելի ծրագրերում
Նմանատիպ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը թարմացված տվյալներ է ներկայացրել Հայաստանում բանկի գործունեության 30 տարվա վերաբերյալ: ՎԶԵԲ-ի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ բանկը Հայաստանում է արդեն 30 տարի՝ ներդնելով ավելի քան 2 միլիարդ եվրո ավելի քան 200 ծրագրում, որոնցից ավելի քան 90 տոկոսը գործում է մասնավոր հատվածում:
«Բանկի ներդրումների հիմնական թիրախներն են ֆինանսական ոլորտը, փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) և կայուն ենթակառուցվածքները: Բանկի ներդրումները զուգորդված են քաղաքականության ներգրավմամբ և տեխնիկական համագործակցությամբ:
Միջին հաշվով, Բանկի ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմում են տարեկան շուրջ 150 մլն եվրո։ Հայաստանում իր գործընկեր ֆինանսական հաստատությունների միջոցով ՎԶԵԲ-ը տեղական ՓՄՁ-ներին առևտրի ֆինանսավորման, մրցունակության, կանաչ և ներառական ֆինանսավորման տարբեր ծրագրերի միջոցով տրամադրում է մոտ 100 միլիոն եվրո:
Կայուն ենթակառուցվածքների ոլորտում բանկը Հայաստանի ողջ տարածքում ֆինանսավորում է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը և Սիսիան-Քաջարան ճանապարհի շինարարությունը։ Այս ծրագրերը հիմնված են Բագրատաշենի վերջերս կառուցված կամրջի հաջողության վրա: Մայրաքաղաքում Բանկն աջակցում է քաղաքապետարանին՝ Երևանի բնակիչների համար ձեռք բերելու ժամանակակից, ավելի կանաչ և ծախսարդյունավետ ավտոբուսներ:
Բանկն օգտագործում է մի շարք պրոդուկտներ՝ ուղղակիորեն աջակցելու Հայաստանի տնտեսության կարևոր դերակատարներին: Վերջին տարիներին ՎԶԵԲ-ը, ի թիվս այլոց, ֆինանսավորել է «Տելեկոմ Արմենիա», «Փիքսարտ», «Սարանիստ», «Ամբեր Կապիտալ» կազմակերպություններին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում