Ժամկետային զինծառայողը զոհվել է հրազենային վիրավորումից
28/04/2012 14:46
Նմանատիպ
Ապրիլի 27-ին ժ. 19.35-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքում արձանագրվել է հրազենային զենքից մահացու վիրավորման դեպք, որի արդյունքում զոհվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Հովհաննես Մարատի Նիկողոսյանը:
Փաստի առթիվ կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում