ԵԽԽՎ-ում ընդունվել է Զարուհի Փոստանջյանի զեկույցը

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում քննարկվել է թիվ 12874 փաստաթուղթը,որը վերաբերվում է «Ինտերնետում եւ օնլայն լրատվամիջոցներում արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության պաշտպանությանը» (“The protection of freedom of expression and information on the Internet and online media”): 

Ինչպես տեղեկացնում են «Ժառանգության» կուսակցության լրատվական ծառայությունից, փաստաթուղթը նախապատրաստվել է ԵԽԽՎ Մշակույթի,գիտության,կրթության եւ ԶԼՄների հանձնաժողովում շուրջ մեկեւկես տարի,  նախաձեռնության հեղինակը ԵԽԽՎում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Ժառանգության»պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էր,որը նաեւ միանձնյա զեկուցողն էր տվյալ փաստաթղթով:

Հայաստանի խորհրդարանական ընտրարշավում ներգրավվածության պատճառով տիկ.Փոստանջյանը չէր մասնակցում ԵԽԽՎ նիստին եւ նրա անունից 12874 փաստաթուղթը եւ լրացումները Վեհաժաղովին է ներկայացրել սըր Ռոջեր Գեյլը (Մեծ Բրիտանիա): Շահագրգիռ քննարկման ընթացքում ելույթ են ունեցել երկու տասնյակից ավելի պատգամավորներ, ովքեր դրվատանքի խոսքեր են ասել տիկ. Փոստանջյանի կողմից կատարված արդյունավետ եւ անհրաժեշտ աշխատանքի մասին, նաեւ անդրադարձել են լրացումներին, որոնք հանձնաժողովի դրական կարծիքին չարժանանալու պատճառով Վեհաժողովին ներկայացվում էին փաստաթղթին կից:

Լրացումների մեծ մասը մերժվել է նաեւ Վեհաժողովում, իսկ Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Ինտերնետում եւ օն-լայն լրատվամիջոցներում արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության  պաշտպանության» զեկույցն ընդունվել է գրեթե միաձայն, հանդիսանալով եվրոպական հարթակներում «Ժառանգության» բեղուն գործունեության եւս մեկ օրինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում