ԿԽՄԿ ներկայացուցիչները նամակներ են փոխանցել Ադրբեջանում գտնվող հայ գերիներին

Ապրիլի 25-ին Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելելն են հայ զինծառայողին և հինք քաղաքացիական անձանց, ովքեր գտնվում են ադրբեջանական գերության մեջ: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանում ԿԽՄԿ պատվիրակության մամլո խոսնակ Ծահլա Գահրամանովային:

ԿԽՄԿ ներկայացուցիչները փոխանցել են երկու նամակ գերիներին և երեքն էլ վերցրել են նրանցից:

Ներկայումս երեք ռազմագերի և հինգ քաղաքացիական անձ գտնվում է Ադրբեջանում: Քաղաքացիական անձինք մեկ ընտանիքի անդամներ են՝ Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե և Պետրոս Գևորգյանները: Նրանք գերի են ընկել 2010թ.-ի հունվարին:

Երկու ռազմագերիներ Օհան Հարությունյանը  Գևորգ Թովմասյանը գերի են ընկել 2009-ի մայիսին, իսկ Կարեն Հարությունյանը՝ 2009-ի հուլիսին:

Հայաստանում ադրբեջանցի ոչ մի ռազմագերի չկա, միայն զինծառայող Ախունձադեհ Մամմադբաղիրն, ով իր իսկ ցանկությամբ մի քանի ամիս առաջ անցել է սահմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում