Հայաստանում ապրող 11 ազգային փոքրամասնությունները ընտրություններին սատարելու են ՀՀԿ-ին

11 ազգային փոքրամասնությունների և հայրենակցական միությունների անունից Եզդիների միության փոխնախագահ Խդր Հաջոյանը հայտարարեց առաջիկա ՀՀ ԱԺ ընտրություններում Հայաստանի Հանրապետական Կուսակցությանը սատարելու մասին:
Խդր Հաջոյանը հայտարարության տեքստը անձամբ է հանձնել ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գալուստ Սահակյանին, հայտնում են ՀՀԿ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հաղորդագրության համաձայն՝ մինչ այդ` ապրիլի 28-ին, ՀՀ ազգային փոքրամասնությունները նախաձեռնել էին մշակութային փառատոն, որը նշանավորվել էր կիրառական-դեկորատիվ արվեստի ցուցահանդես-տոնախմբությամբ և գալա համերգով:
Միջոցառմանը մասնակցած 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները (եզդիներ, քրդեր, ուկրաինացիներ, ռուսներ, բելառուսներ, գերմանացիներ, լեհեր, ասորիներ, հույներ, հրեաներ, վրացիներ) Հյուսիսային պողոտայում հանրությանը ներկայացրել են իրենց մշակույթը, ավանդական խոհանոցը, ազգային երգն ու պարը: Տոնախմբությունը եզրափակվել է «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցած գալա համերգով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում